Ալլա Պուգաչովան երեխաների հետ մեկնել է Իսրայել. «Իզվեստիա»

17:31   29 սեպտեմբերի, 2022

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան լքել է Ռուսաստանի Դաշնությունը, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում տալով իր աղբյուրին եւ հավելում, որ երգչուհին հետադարձ տոմս չի գնել:

Միեւնույն ժամանակ, համացանցում են հայտնվել կադրեր, որոնցում Ալլա Պուգաչովան Chevrolet Express մակնիշի մեքենայով ժամանում է օդանավակայան: Ավելի վաղ նույն մեքենան երգչուհուն եւ երեխաներին հասցրել էր դպրոց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Պուգաչովան Արդարադատության նախարարությանը խնդրել էր իրեն ներառել ֆիզիկական անձանց-օտարերկրյա գործակալների ռեգիստրում, որում ներառվել էր ամուսինը՝ հաղորդավար Մաքսիմ Գալկինը:



© NEWS.am STYLE