Երեւանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է Հայկոյի արձանը

16:26   29 սեպտեմբերի, 2022

Երեւանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է երգիչ, երգահան Հայկոյի արձանը: Արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է:

հայկ.jpg (216 KB)

Հայկոն համարվում է մեր ժամանակների լավագույն երգահաններից մեկը, լավագույն ռոմանսների կատարողն ու հեղինակը, ինչպես նաեւ ֆիլմերի ամենահայտնի սաունդթրեքների հեղինակը:

Հիշեցնենք, որ Հայկոն մահացել էր անցյալ տարի այս օրը. նա հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի դեմ:



© NEWS.am STYLE