«Դա Ցեղասպանություն է, ոչ թե պատերազմ. չկրթված տականքներ». Գեւ Օրկյանն անդրադարձել է երեկ Ադրբեջանի նախաձեռնած հարձակմանը

18:42   29 սեպտեմբերի, 2022

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն անդրադարձել է երեկ ՀՀ արեւելյան սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակմանը, որի հետեւանքով հայկական կողմը 3 զոհ ունի:

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

«Արթնացի՛ր աշխարհ, արթնացի՛ր: Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում անընդունելի է. դա ցեղասպանության նոր ալիք է, որի մասին ոչ ոք չի խոսում: Միայն երեկ, հրադադարի ընթացքում երեք հայ հերոսներ Հայաստան են ուղարկվել տոպրակներով: Ինչու՞: Որովհետեւ ադրբեջանցի զինվորները չգիտեն ինչ է նշանակում հրադադար: Սա անընդունելի է: Նրանք կրակում են մեջքից եւ ասում «կներեք հրադադա՞ր էր, մեզ չէին տեղեկացրել»: Չկրթված տականքներ:

Գիտե՞ք ինչ է կատարվում: Աշխարհը սկսում է լսել, թե ինչ է կատարվում Հայաստանում, աշխարհը սկսում է հասկանալ, քանի որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում անընդունելի է: Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է եւ պետք է անմիջապես ավարտվի: Բայց գիտեք. առայժմ ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ Եվրոպայում ոչ մի լրատվական հարթակ չի խոսել այն մասին: Սա ցեղասպանություն է եւ ոչ ոք չի ասում դա՝ ոչ մի հեռուստաընկերություն, ոչ մի թերթ եւ ոչ մի կայք: Ոչ ոք չի խոսում այս մասին, բայց ես եմ խոսում, մենք ենք խոսում՝ հայերս: Եվ հիմա մարդիկ կսկսեն լսել: Մենք ասում ենք բավական է սպանեք հայերին, բավական է սպանեք մեզ. մենք երեխաներ, ընտանիքներ եւ զինվորներ ունենք: Մենք աշխարհնի ասում ենք, որ բավական է: Ես չեմ դադարելու խոսել մինչեւ այս պատերազմն ու ցեղսպանությունն ավարտվեն», - իր ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում ասում է Օրկյանը:

308707613_1313799142709831_2492678030332026013_n.jpg (163 KB)

Ավելի վաղ շոումենը հրապարակում էր արել՝ նշելով, որ մտածում է Հայաստանի եւ Իրանի մասին: «Այսօր մտածում եմ Հայաստանի եւ Իրանի մասին: Որպես ազգ, մենք ուժեղ ենք երբ միասնական ենք եւ հրաժարվում ենք լռել, երբ նման վայրագություններ են տեղի ունենում», - գրել էր շոումենը:



© NEWS.am STYLE