«Հավերժ սիրո երգիչ». Արսեն Գրիգորյանի նոր երգը՝ նվիրված Հայկոյին

20:29   29 սեպտեմբերի, 2022

Երգիչ եւ երգահան Արսեն Գրիգորյանը Հայկոին նվիրված երգ է ներկայացրել: Այն հրապարակվել է երգչի յութուբյան պաշտոնական ալիքում:

Երգի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքը՝ Արսեն Գրիգորյանն է, իսկ տեսահոլովակի հեղինակը՝ Հրաչ Քեշիշյանը: Այն կոչվում է «Հավերժ սիրո երգիչ»:

Հիշեցնենք, որ Հայկոն մահացել էր անցյալ տարի այս օրը. նա հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի դեմ: Այսօր նրա պատվին արձան է կանգնեցվել Երեւանի քաղաքային պանթեոնում, որի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է:



© NEWS.am STYLE