Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը ներկայացրել է իր նոր՝ «Թագավորություն։ Արդյունք» սերիալի թրեյլերը, որը «Թագավորություն» ժապավենի երկու սեզոնների շարունակությունն է, որը հեռարձակվել է 1990-ականներին։
Ըստ սյուժեի՝ Կոպենհագենի ուրվականներով հիվանդանոցի աշխատակիցներն ու հիվանդները փորձում են բացահայտել այնտեղ տեղի ունեցող առեղծվածային իրադարձությունները։
Ֆիլմում իրենց դերերին կվերադառնան Գիտա Ներբյուն, Փիթեր Մյուգինդը, Սերեն Պիլմարկը, Ուդո Կիերը։ Նաեւ կուլտային նախագծի շարունակության մեջ նկարահանվելու են Նիկոլաս Բրոն եւ Լարս Միկելսենը։
«Թագավորություն» սերիալի առաջին սեզոնի պրեմիերան կայացել է 1994 թվականին, իսկ երկրորդը՝ 1997 թվականին։ Սերիալի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի աշնանը սթրիմինգային ծառայություններով եւ հեռուստատեսությամբ։ Zentropa ստուդիան ընդգծում է, որ «Թագավորության» երրորդ եթերաշրջանը կլինի վերջինը։