Շվարցենեգերը սկանդալ է հրահրել՝ Օսվենցիմում մեջբերելով Տերմինատորին

11:13   30 սեպտեմբերի, 2022

Ավստրիական ծագումով ամերիկացի կինոդերասան եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը Օսվենցիմ այցելելուց հետո հայտնվել է սկանդալի կենտրոնում, գրում է РЕН ТВ-ն։

Քաղաքական գործիչը գտնվում է Լեհաստանում, որտեղ այցելել է հայտնի համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ նա գրառում է թողել հյուրերի գրքում, ինչը լեհերի մոտ դժգոհության ալիք է առաջացրել։

фктщдв.jpg (319 KB)

Դա «Տերմինատոր» կուլտային ֆիլմի հայտնի արտահայտությունն էր՝ «I'll be back», որը թարգմանաբար նշանակում է՝ «Ես կվերադառնամ»։

Շատերին թվացել է, որ նման բառերը տեղին չեն, իսկ էթնիկ ավստրիացու կողմից հնչում են ոչ միանշանակ։



© NEWS.am STYLE