Դենի Բոյլը կնկարահանի «Մատրիցա» մյուզիքլը

13:01   30 սեպտեմբերի, 2022

Ռեժիսոր Դենի Բոյլը կնկարահանի «Մատրիցա»-յի նոր տարբերակը, հայտնում է Variety-ն: Նա կվերստեղծի 1999 թվականի ֆիլմը «պարով, երաժշտությամբ եւ վիզուալներ էֆեկտներով»։

Խոսքը թատերական բեմադրության մասին է, որը կոչվում է «Ազատիր միտքդ»։ Այն նկարագրվում է որպես «Մատրիցա» սերիալի ֆիլմերի վրա հիմնված ներկայացում, ինչպես նաեւ դրամատիկ վերապատմում պարի, երաժշտության եւ վիզուալ էֆեկտների միջոցով:

Տեխնոլոգիական ընկերության աշխատակից Թոմաս Անդերսոնը երկար ժամանակ փնտրում է Մորֆեուս մականունով առեղծվածային հաքերին, քանի որ հույս ունի, որ նա կբացատրի իրեն շրջապատող իրականության տարօրինակությունները: Սակայն գլխավոր հերոսը չի կասկածում, որ իր իրականությունն ուղղակի խորամանկ ծուղակ է սարսափելի ճշմարտությունը թաքցնելու համար։ Ֆիլմը պաշտամունքային կարգավիճակ ստացավ եւ հաջողվեց վարձույթում։



© NEWS.am STYLE