«Հայաստանը միշտ իմ սրտում է»․ բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյան

13:44   30 սեպտեմբերի, 2022

Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակում շարունակում է ակտիվ կիսվել Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններով։ Նա աշխարհին կոչ է անում չլռել։

309082113_1212081749647139_5884853091018840538_n.jpg (202 KB)

Իր միկրոբլոգի Stories բաժնում շոումենը նոր լուսանկար է հրապարակել, որին կից իր սերն է արտահայտել Հայսատնի հանդեպ։ «Նշանակություն չունի, թե որքան հեռու եմ ես։ Հայաստանը միշտ իմ սրտում է», - գրել է Օրկյանը։

«Արթնացի՛ր աշխարհ, արթնացի՛ր: Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում անընդունելի է. դա ցեղասպանության նոր ալիք է, որի մասին ոչ ոք չի խոսում: Միայն երեկ, հրադադարի ընթացքում երեք հայ հերոսներ Հայաստան են ուղարկվել տոպրակներով: Ինչու՞: Որովհետեւ ադրբեջանցի զինվորները չգիտեն ինչ է նշանակում հրադադար: Սա անընդունելի է: Նրանք կրակում են մեջքից եւ ասում «կներեք հրադադա՞ր էր, մեզ չէին տեղեկացրել»: Չկրթված տականքներ:

Գիտե՞ք ինչ է կատարվում: Աշխարհը սկսում է լսել, թե ինչ է կատարվում Հայաստանում, աշխարհը սկսում է հասկանալ, քանի որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում անընդունելի է: Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է եւ պետք է անմիջապես ավարտվի: Բայց գիտեք. առայժմ ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ Եվրոպայում ոչ մի լրատվական հարթակ չի խոսել այն մասին: Սա ցեղասպանություն է եւ ոչ ոք չի ասում դա՝ ոչ մի հեռուստաընկերություն, ոչ մի թերթ եւ ոչ մի կայք: Ոչ ոք չի խոսում այս մասին, բայց ես եմ խոսում, մենք ենք խոսում՝ հայերս: Եվ հիմա մարդիկ կսկսեն լսել: Մենք ասում ենք բավական է սպանեք հայերին, բավական է սպանեք մեզ. մենք երեխաներ, ընտանիքներ եւ զինվորներ ունենք: Մենք աշխարհնի ասում ենք, որ բավական է: Ես չեմ դադարելու խոսել մինչեւ այս պատերազմն ու ցեղսպանությունն ավարտվեն», - իր ինստագրամյան էջում օրերս ասել է Օրկյանը:



© NEWS.am STYLE