«Հայ ժողովրդին նոր միսիա է պետք»․ Ռուբեն Մխիթարյան

11:37   30 սեպտեմբերի, 2022

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ խոսելով հայ ժողովրդին անհրաժեշտ զարթոնքի, վերածնունդի մասին։

«Հայ ժողովրդին զարթոնք է պետք, վերածնունդ: Նոր գաղափար: Նոր նպատակ: Նոր միսիա: Մեսիա չէ, միսիա:

80-ականների վերջ և 90-ականներին դա Արցախն էր: Արցախը գաղափար էր, կռիվ էր, հաղթանակի բերկրանք էր, հպարտություն էր, արժանապատվություն էր...

Հիմա, չմոռանալով Արցախի և արցախահայության ներկայիս էքզիստենցիալ խնդրի ու կռվի մասին, այնուամենայնիվ հայ ժողովրդին նոր միսիա է պետք: Հստակ ձևակերպած, տեսանելի, պրագմատիկ...

Այնտեղ պետք է լինեն բոլորը, բոլորս: Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մեր ուզածը, մեր նոր նպատակը, մեր երեխաների ապագան և այն ինչ իրենց պատգամելու ենք շարունակելու համար:

Նիկոլը մտածում է ինչպես գոյատևի հերթական 24 ժամը:

Նա և հայ ազգը ժամանակային այլևս տարբեր գոտիներում են: Մեզ նոր միսիա պետք», - գրել է Մխիթարյանը։



© NEWS.am STYLE