Հաջորդ Met Gala-ն նվիրված կլինի Կարլ Լագերֆելդին

14:34   30 սեպտեմբերի, 2022

WWD-ին մոտ կանգնած աղբյուրները պարզել են, որ առաջիկա Met Gala-ն նվիրված է լինելու հանգուցյալ մոդելավորող Կարլ Լագերֆելդին։

Միջոցառումը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։

Ցուցահանդեսին կներկայացվեն նրա ավելի քան 150 լուքեր՝ Chanel-ի, Balmain-ի, Patou-ի, Fendi-ի, Chloe-ի եւ իր համանուն հավաքածուի համար:

Fendi եւ Chanel նորաձեւության տների գլխավոր մոդելավորողը մահացել է 2019 թվականի փետրվարի 19-ին։ Կարլ Լագերֆելդի մահը ցնցել է համաշխարհային նորաձեւության աշխարհի ներկայացուցիչներին։



© NEWS.am STYLE