«Մատանիների տիրակալը. ուժի օղակները» սերիալը դիտումների քանակով գերազանցել է «Վիշապի տունը»

17:39   30 սեպտեմբերի, 2022

«Մատանիների տիրակալը․ ուժի օղակներ» սերիալը դիտումների քանակով շրջանցել է «Գահերի խաղի» պրիքվելին՝ «Վիշապի տունը» սերիալին։ Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով Nielsen-ի տվյալները։

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը ընկած շաբաթվա ընթացքում «Մատանիների տիրակալը» սերիալի առաջին երկու դրվագները դիտել են 1,25 միլիարդ րոպե՝ «Վիշապի տան» 781 միլիոնի դիմաց, որը ընդհանուր առմամբ հինգերորդն էր՝ զիջելով «Գահերի խաղը» սկզբնական շոուն:

Ընդ որում, Nielsen-ը տվյալներ է հավաքել միայն HBO Max-ից՝ հաշվի չառնելով HBO հեռուստաալիքի դիտումները։ HBO-ի տվյալներով՝ «Վիշապի տունը» սերիալի մեկ դրվագը ընդհանուր առմամբ դիտում է 29 միլիոն մարդ։

Օգոստոսի 21-ին էկրաններին ցուցադրվեց «Վիշապի տան»-ի առաջին դրվագը։



© NEWS.am STYLE