««Կյանք ու կռիվ» ֆիլմի ստեղծագործական արժեքը (եթե ունի) դժվար վնասվի որեւէ մեկի կողմից»․ Մհեր Մկրտչյանի պատասխանը՝ Առաջին ալիքին

19:09   30 սեպտեմբերի, 2022

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ պատասխանելով Առաջին ալիքի գործադիր տնօրերնի տեղակալ եւ գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմը հանրայինով չցուցադրելու հրապարակման վերաբերյալ։

««Կյանք ու կռիվ» ֆիլմի ստեղծագործական արժեքը (եթե ունի) դժվար վնասվի որևէ մեկի կողմից:

Եթե հաղթանակած հայկական բանակի մասին ֆիլմը չցուցադրելու պատճառը ոչ թե քաղաքական է, այլ նրանում է, որ չունեք դրա իրավունքը` իրավունք ունեցողին գտնելը փոքր Հայաստանում կարծում եմ դժվար չի լինի: Այսօր 2022-ի սեպտեմբերի 30-նն է», - գրել է ռեժիսորը։

 

 

 

 



© NEWS.am STYLE