Գործնական ուղեցույց չամուսնացածների համար. ինչպես ամուսնանալ 30 տարեկանից հետո

22:10   30 նոյեմբերի, 2013

Այո, խնդիրը դյուրին չէ: Ամուսնությունը, եթե իհարկե այդ ինքնանպատակ չէ, բարդ երեւույթ է, գնա եւ գլուխ հանիր: Ինչպե՞ս էր երգում Վերկա Սերդյուչկան. «Եթե դուք արդեն 30 տարեկանից մի քիչ ավելի եք, արքայազնի հետ ամուսնանալու հույս, ամեն դեպքում, դեռ կա»:

Աղջիկներ, կարեւորը չշտապելն է: Գլխավորը` ձեռքերը ծալած չնստել, այլ կատարելագործվել եւ հարաբերությունների համար ճիշտ մոտեցում ընտրել:

1. Երջանիկ տեսք ունեցեք

Նույնիսկ եթե ձեզ դժբախտ եք զգում, շրջապատում այդ պետք է չզգան: Տղամարդիկ երջանիկ կանանց են ձգտում, որպեսզի նրանց հետ կիսեն երջանկությունը:

2. Հիացմունքի առարկա դարձեք

Տղամարդիկ ձգտում են այնպիսի կանանց, որոնք հետաքրքում են մարդկանց: Ընտրյալին ծանոթացնելով այն մարդկանց հետ, ովքեր հիանում են ձեզանով, ձեր արժեքն անպայման կբարձրանա: Տղամարդով նույնպես պետք է հիանալ, որպեսզի շոյվի նրա ինքնասիրությունը:

3. Անտարբեր եղեք

Տղամարդիկ ձգտում են հասնել այն կանանց, ովքեր անտարբեր են իրենց նկատմամբ: Որպեսզի ուժեղ սեռի ներկայացուցչի մոտ հետաքրքրություն առաջացնենք, անհրաժեշտ է փոքր-ինչ անտարբեր երեւալ:

4. Տրամադրվեք ընտրյալի ցանկություններին

Ընդհանուր հետաքրքրություններն ու նմանությունները տղամարդու մոտ հետաքրքրություն են առաջացնում: Օրինակ` կարելի է արագացնել խոսքը, եթե տղամարդն արագ է խոսում. այդ կերպ տղամարդու համար հարմարավետ իրավիճակ կստեղծեք:

5. Ռոմանտիկա ավելացրեք

Տղամարդիկ մի քիչ ավելի ռոմանտիկ են, քան կանայք: Այդ պատճառով շփման ընթացքում կարելի է հանկարծակի շոյել ընտրյալին, նրան նուրբ հպվել կամ լուսնի լույսի տակ քայլել ծովի ափին:

6. Մի մոռացեք ձեր հետաքրքությունների մասին

Պետք չէ միշտ հասանելի լինել: Տղամարդուն հարմարվելու համար պետք չէ փոխել օրվա ռեժիմը: Իսկ երբ կիրքը գագաթնակետին հասնի, պետք է որոշ ժամանակով անհետանալ:

7. Ընդգծեք ընտրյալի յուրօրինակությունը

Փորձեք տղամարդու մեջ յուրօրինակ ինչ-որ բան գտնել եւ նրան ցույց տալ, որ այդ հատկանիշը ձեր համար շատ կարեւոր է:

Նյութը՝ Ivona-ի



© NEWS.am STYLE