«Ամերիկյան թխվածք» ֆրանշիզան նոր մաս կունենա

19:08   1 հոկտեմբերի, 2022

90-ականների «Ամերիկյան թխվածք» ֆրանշիզան վերադառնում է: Նոր ֆիլմը կնկարահանի դերասանուհի եւ ռեժիսոր Սուհատա Դեյը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ըստ Universal 1440 Entertainment-ի, բնօրինակ ֆիլմի գաղափարը կպահպանվի, սակայն հաղորդվում է նաեւ, որ կլինի նկարի «թարմ տեսլականը»: Սյուժեի մանրամասները դեռեւս անհայտ են։

Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասը թողարկվել է 1999թ.-ին։ Այն 11 միլիոն դոլար բյուջեով հավաքել է 235 միլիոն դոլար։ Ֆրանշիզան բաժանվել է երեք շարունակությունների եւ ստեղծել է մի շարք սփին-օֆֆեր՝ «American Pie Presents», որի վերջին ֆիլմը թողարկվել է 2020 թվականին:



© NEWS.am STYLE