Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 3-ից 9-ը

09:00   2 հոկտեմբերի, 2022

ԽՈՅԵՐ

Ստիպված կլինեք խանդել սիրելիին ոչ թե նրա նախասիրությունների, այլ հակառակ սեռի համակրելի ներկայացուցչի հանդեպ: 

ՑԼԵՐ 

Սիրելիի հետ վեճերի եւ խնդիրների կարգավորման համար ձեզ պեք կգան հին կապերը: Միգուցե դրանք լինեն ձեր ընկերները, ում հետ հազար տարի է՝ չեք շփվել, իսկ միգուցե հեռավոր բարեկամներ: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Չարժե տանը երկար մնալ: Այդ կերպ սիրելիի հետ հարաբերությունները ճահճի կնմանվեն: Աշխատեք ինչ-որ արկածներ հորինել, սուր զգացողություններ զգալ միասին: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեզ տխուր կլինի անգամ սիրելիի գրկում, ինչ էլ որ նա ասի կամ անի ձեզ համար: Աշխատեք հասկանալ դա եւ շատ չբարկանալ սիրելիի ոչ ադեկվատ արձագանքների վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր երջանիկ ընտանեկան կյանքի մասին պատմությունները ձեր ընկերներին կարող են գցել տրտմության մեջ: Ուշադրություն մի դարձրեք նրանց արձագանքին, դա ընդամենը նախանձ է:

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելին ձեզ ավելի քիչ ուշադրություն կհատկացնի, քան, ըստ ձեզ, դուք արժանի եք: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին շատ գործեր կունենա, որոնք կխլեն նրա ժամանակի մեծ մասը, ու դուք համբերատար պետք է սպասեք, թե երբ վերջապես նա կավարտի դրանք: 

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեզ հեշտ չի լինի դիմել որոշիչ քայլի եւ ձեր կյանքի ինչ-որ էջ թերթել։ Ձեզնից բացի դա ոչ ոք  չի կարող անել, այնպես որ, պետք է համարձակ լինեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք հաստատ գիտեք, որ մեղավորը դուք չեք, սակայն ձեր սիրելին նույնպես իրեն մեղավոր չի համարում: Աշխատեք ընդհանուր հայտարարի գալ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելին ձեզ կդարձնի երկրագնդի ամենաերջանիկ մարդը՝ մեծ ջանքեր չգործադրելով: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Չարժե սիրելիին այդքան կոպիտ պահանջներ ներկայացնել նրա հագուկապի, պահվածքի, խոսելաձեւի եւ ապրելակերպի վերաբերյալ: Եթե դուք սիրում եք նրան, նշանակում է՝ դուք սիրում եք նրան նրա թերություններով հանդերձ:

ՁԿՆԵՐ 

Իր մասին ձեզ կհիշեցնի ձեր նախկին ամուսինը կամ սիրցյալը: Սակայն պետք չէ տրվել նրա սադրանքներին: Այդ միջադեպը շատ արագ կանցնի, այնպես, ինչպես եւ սկսվել է: 



© NEWS.am STYLE