Մոլագար Դամերի մասին սերիալի ստեղծողներին մեղադրվել են ռասիզմի մեջ

22:32   1 հոկտեմբերի, 2022

Netflix-ի նոր՝ «Հրեշ. պատմություն Ջեֆրի Դամերի մասին» սերիալի արտադրության ասիստենտ Քիմ Ալսուլը նկարահանման հրապարակում բախվել է ռասիզմի։ Այս մասին աղջիկը հայտնել է իր Twitter-ում։

Ալսուլը նշել է, որ մաշկի մուգ գույնի պատճառով իրեն անընդհատ շփոթել են մեկ այլ աֆրոամերիկացու հետ։

«Սա ամենավատ նախագիծն է, որի վրա երբեւէ աշխատել եմ: Նկարահանումների ողջ ընթացքում ինձ կանչում էին իմ մյուս սեւամորթ գործընկերոջս անունով, չնայած մենք բոլորովին տարբեր ենք։ Կրկնակի վիրավորական է, որ այս ամբողջ ընթացքում նրանք չեն կարողացել սովորել տարբերել մեզ, եւ միաժամանակ ես սովորել եմ 300 ավելորդ մարդկանց անուն»,- դժգոհել է Ալսուփը։

Սերիալի ստեղծողներին քննադատել է նաեւ Էրիկ Փերին՝ Դամեր Էրոլ Լինդսիի զոհերից մեկի զարմիկը։ Տղամարդը դատապարտել է հեղինակներին սերիական մոլագարի զոհերի կերպարը խեղաթյուրելու եւ հենց Դամերի կերպարը ռոմանտիկացնելու համար։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Ryan Murphy Productions



© NEWS.am STYLE