«Ընկերները» ֆիլմի աստղ Լիզա Կուդրոուն կնկարահանվի Տայկա Վայտիտիի նոր սերիալում

18:41   1 հոկտեմբերի, 2022

«Ընկերները» ֆիլմի աստղ Լիզա Կուդրոուն կնկարահանվի Տայկա Վայտիտիի «Time bandits» սերիալում։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Այն Թերի Գիլիամի 1981 թվականի համանուն ֆանտաստիկ ֆիլմի ռիմեյքն է։ Ժապավենի գլխավոր հերոսը 11-ամյա տղա Քեւինն էր։ Նա հետաքրքրված էր պատմությամբ եւ մի անգամ հանդիպել է կախարդական արարածների, որոնք ճանապարհորդում էին ժամանակի միջով: Նրանց հետ նա մի դարաշրջանից մյուսը տեղափոխվեց եւ հանդիպեց պատմական ու գեղարվեստական ​​կերպարների: Օրինակ, նա հանդիպեց Նապոլեոնին եւ Ռոբին Հուդին:

Սկզբնական նախագծում գլխավոր դերերը կատարել են Շոն Քոներին, Ջոն Քլիզը, Շելլի Դյուվալը եւ այլք։

Բացի Կուդրոուից, ռիմեյքում կնկարահանվեն Կալ-Էլ Տակը, Շարլին Յին, Թաջ Մերֆին ու այլք:

Սերիալը մշակվում է 2019 թվականից Apple TV+ հարթակի համար։ Թե երբ կլինի նախագծի պրեմիերան, դեռ չի հաղորդվում։

Աղբյուրը՝  РИАНовости



© NEWS.am STYLE