Չորս տարի առանց Շառլ Ազնավուրի․ այսօր մեծանուն շանսոնյեի մահվան օրն է

16:20   1 հոկտեմբերի, 2022

Չարս տարի առաջ մենք որբացանք. կյանքից հեռացավ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Ընդ որում, ինչու միայն մենք։ Ամբողջ երաժշտական աշխարհը։ Ֆրանսերեն ոչ մի բառ չիմանալով՝ մարդիկ այնպես են ձայնակցում նրան, կարծես դա նրանց մայրենի լեզուն է։ Նա գիտեր՝ ինչպես հասնել յուրանքանչյուրի սրտին, նա մարդկանց սիրում էր նրանց բոլոր թուլություններով, նա երգում էր նրանց համար եւ նրանց մասին։

Այսօր մենք նրանք հիշում ենք լուսավոր տխրությամբ։ Ու էլի երգում ենք։ Երգել ենք ու կերգենք, թեկուզ հաճախ չիմանալով ֆրանսերեն գեղեցիկ բառեր, փոխարենը սիրով։ Մաեստրոյի հանդեպ մեծ ու նվիրված սիրով։



© NEWS.am STYLE