Sony-ն հայտարարել է «Տարզանի» նոր էկրանավորման մասին

20:36   1 հոկտեմբերի, 2022

Sony կնոընկերությունը հայտարարել է «Տարզանի» նոր էկրանավորման մասին, որը կդառնա ֆրանշիզայի մի մասը։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Նրանք գործարք են կնքել Տարզանի բնօրինակի հեղինակ, գրող Էդգար Ռայս Բերոուզի ժառանգների հետ:

Այս պահին պրոդյուսերները ստացել են միայն ֆիլմի ադապտացիայի իրավունքները, սակայն թե ովքեր են լինելու նախագծի գրողների ու ռեժիսորների շարքում, ինչպես նաեւ՝ ով է լինելու գլխավոր դերում, դեռեւս հայտնի չէ։ Հաղորդվում է, որ ընկերությունը մտադիր է վերաիմաստավորել Տարզանի լեգենդը եւ պատմությունը վերածել զանգվածային ֆրանշիզայի:

Տարզանի առաջին ադապտացիան թողարկվել է 1918 թվականին։



© NEWS.am STYLE