Պրոդյուսեր Գինզբուրգը հայտարարել է, որ Ալլա Պուգաչովան վաճառքի է հանել Գրյազ գյուղում գտնվող ամրոցը

17:28   1 հոկտեմբերի, 2022

Պրոդյուսեր Վլադիմիր Գինզբուրգը Solenka.info-ին տված հարցազրույցում ենթադրել է, որ Ալլա Պուգաչովայի վերադարձը Ռուսաստան տեղի է ունեցել այն պատճառով, որ Պրիմադոննային անհրաժեշտ է եղել վաճառել Գրյազ գյուղում գտնվող ամրոցը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Պուգաչովան նախատեսում է վաճառել այն 1 միլիարդ ռուբլով։ Mash-ը գրում է, որ վաճառքից առաջ էլիտար անշարժ գույքի մասին հոգ է տանում Պուգաչովայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը։ Միաժամանակ, նա բազմիցս նշել է, որ ամրոցում մշտապես չի ապրել։

Գրյազիի ամրոցից բացի, Պրիմադոննան ունի նաեւ մոսկովյան բնակարան, սակայն տեղեկություններ չկան, որ արտիստուհին այն վաճառքի է հանել։

Երգչուհու տնօրեն Ելենա Չուպրակովան չի հաստատել կամ հերքել ՌԻԱ Նովոստիի տեղեկատվությունը ամրոցի վաճառքի մասին։

 



© NEWS.am STYLE