Հղի Քելլի Օսբորնը պատմել է ծանր հիվանդության մասին

10:33   2 հոկտեմբերի, 2022

Այս գարնանը 37-ամյա Քելլի Օսբորնը երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով՝ նա եւ իր սիրելին՝ Slipnot խմբի անդամ 45-ամյա Սիդ Ուիլսոնը, շուտով ծնողներ են դառնալու։ Աստղը կադր է հրապարակել, որում նա ուլտրաձայնային հետազոտություն է անցնում։ «Ես երջանկությունից յոթերորդ երկնքում եմ, քանի որ շուտով մայր եմ դառնալու։ Ասել, որ ես երջանիկ եմ, նշանակում է ոչինչ չասել։ Ես պարզապես հիացած եմ»,- գրել է Քելլին:

Հղիության առաջին ամիսները լավ են անցել, բայց հետո աստղը սկսել է իրեն վատ զգալ։ Իսկ երրորդ եռամսյակում Քելլին վատացել է՝ քաշի արագ ավելացում, մշտական ​​թուլություն, քնի խանգարում, ինտենսիվ ծարավ եւ այլն: Աստղը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, եւ որոշել է դիմել մասնագետներին։ «Իմ ամբողջ հղիության ընթացքում ես շաքարից բացի որեւէ այլ բանի ցանկություն չունեի։ Նախկինում երբեք նման բան չի եղել: Ես անընդհատ հյութեր եւ այլ քաղցր ըմպելիքներ էի խմում։ Ես ուղղակի չէի կարողանում ապրել առանց դրա»,- բացատրել է Օսբորնը։

Բժիշկները աստղի մոտ գեստացիոն դիաբետ են հայտնաբերել, որը հանդիպում է միայն հղիների մոտ։ Վիճակագրության համաձայն՝ այս հիվանդությունը հանդիպում է հղիների 3-4%-ի մոտ։ Պատճառները լիովին հայտնի չեն, բայց, ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է հորմոնալ ֆոնի փոփոխություններով, որոնք դժվարացնում են շաքարի կլանման գործընթացը։ Տեղեկանալով իր հիվանդության մասին՝ Քելլին որոշել է հետեւել բժիշկների բոլոր խորհուրդներին, քանի որ վախենում է երեխայի առողջության համար։    

«Ես հետեւում եմ իմ սննդակարգին եւ արդեն մոտ չորս կիլոգրամ քաշ եմ կորցրել, մաշկս նույնպես մաքրվել է: Ինձ հիմա ավելի լավ եմ զգում»,- հավելել է Քելլին։ Հիշեցնենք, որ 2020 թվականին աստղը նիհարելու հարցում ֆենոմենալ արդյունքների հասավ՝ նրան հաջողվեց նիհարել մոտ 40 կիլոգրամով։

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE