Կենդանիների իրավունքների պաշտպանները Սթիվեն Սփիլբերգից պահանջում են «Ֆաբելմանները» ֆիլմից հեռացնել կապիկի մասնակցությամբ տեսարանը

12:23   2 հոկտեմբերի, 2022

Կենդանիների իրավունքների պաշտպանության PETA կազմակերպությունը դիմել է «Ֆաբելմանները» ինքնակենսագրականի ստեղծող Սթիվեն Սփիլբերգին եւ պահանջել, որ կապիկի հետ կապված տեսարանները հանվեն թրեյլերի թողարկումից անմիջապես հետո: Բողոքը տեղադրված է նրանց կայքում։

PETA-ն խնդրանքը բացատրել է նրանով, որ դերասան կապիկները հաճախ բռնության են ենթարկվում մարզիչների կողմից: Նրանց նույնպես վաղ տարիքում են բաժանում ընտանիքից։

«Սթիվեն Սփիլբերգը բավական կրեատիվ էր՝ 1980-ականներին եւ 1990-ականներին ստեղծելու խելոք այլմոլորակայինի կամ համակարգչային տեխնոլոգիաներով ստեղծած դինոզավրերի ստեղծելու գործում: Ի՞նչ արդարացում ունի նա 2022 թվականին կենդանի կապիկին նկարահանման հրապարակ բերելու համար: Երեւի նրա մայրը «պետք է ծիծաղեր», բայց PETA-ն չի ծիծաղում, նրանք հոգ են տանում կենդանիների մասին», - ասել են ակտիվիստները:

Նրանք ֆիլմի ցուցադրված տեսարանը անվանել են «կենդանիների վարժեցման արդյունաբերության մեջ դաժանության հաստատում եւ կենդանիների առեւտրի կեղտոտ գովազդ»՝ խնդրելով Սփիլբերգին հեռացնել կադրերը:

Հրապարակված թրեյլերը պատմում է յոթամյա Սեմմի Ֆաբելմանի մասին, որն իր համար բացահայտում է կինոյի աշխարհը։ Այնտեղ կա կապիկի հետ տեսարան։ Կենդանին բարձրանում է ջահի վրա, նստում գլխավոր հերոսի քրոջ մեջքին, ինչպես նաեւ վերցնում է հոր գլխարկը։ Երբ տղամարդը հարցնում է, թե ինչու է Սեմի մայրը կապիկին տուն տարել, նա պատասխանում է. «Որովհետեւ ինձ ծիծաղելլ է պետք»։



© NEWS.am STYLE