7 տարի տեւած հարաբերություններից հետո․ Ջեյմս Գանը եւ Ջենիֆեր Հոլանդն ամուսնացել են

20:09   2 հոկտեմբերի, 2022

Ռեժիսոր Ջեյմս Գանը եւ դերասանուհի Ջենիֆեր Հոլանդը երկար տարիներ տեւած հարաբերություններից հետո ամուսնացել են։ Այս մասին կինեմատոգրաֆիստը հայտնել է Twitter-ում։

«Ինձ բախտ է վիճակվել ամուսնանալ իմ լավագույն ընկերոջ եւ իմ կյանքի սիրո հետ»,- գրել է ռեժիսորը։

Նա նշել է, որ արարողությունն անցկացվել է Ասպենում (Կոլորադո, ԱՄՆ)՝ Դանբար ռանչոյում։ Ըստ Գանայի խոսքերի՝ սիրահարների հանդիսավոր նշանադրության ժամանակ նրանց եղնիկ է մոտեցել։ «Սա Ջեյմսի հայրն է», - բացականչել է հյուրերից մեկը։ Քահանան եղել է նրա եղբայր ու գործընկեր Շոն Գանը։

Հարսանիքին մասնակցել է նաեւ «Գալակտիկայի պահապանները» եւ «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմերի դերասանական անձնակազմը:

Լուսանկարը՝ JamesGunn/Twitter



© NEWS.am STYLE