Ըստ կանխատեսումների՝ «Ավատար»-ի շարունակությունը կինովարձույթում կհավաքի 649 մլն դոլար

19:29   2 հոկտեմբերի, 2022

Cinelytic ընկերությունը կանխատեսում է, որ «Ավատարի» շարունակությունը՝ 250 միլիոն դոլար բյուջեով, ԱՄՆ-ի եւ Կանադայի կինովարձույթում կվաստակի 649 միլիոն դոլար: Զեկույցը հրապարակել է The Variety-ն:

Մոտավորապես նույնքան (600 միլիոն դոլար) ֆիլմը կհավաքի ավելի ուշ՝ սթրիմինգի եւ այլ վաճառքների միջոցով:

Փորձագետները նշում են, որ այս արդյունքը զգալիորեն ցածր կլինի օրիգինալ ֆիլմի հաղթական թողարկումից, որը տոմսարկղում հավաքել է 773 միլիոն դոլար։

Բացի այդ, կանխատեսվում է, որ «Ավատար. Ջրի ճանապարհը» չի կարողանա առաջ անցնել Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմին, որը թողարկման պահից 700 մլն դոլար է հավաքել տեղական եւ 1,5 միլիարդ դորլար՝ համաշխարհային վարձույթում։

Շարունակության պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին։ Դրանից հետո նախատեսվում է թողարկել ֆրանշիզայի ևս երեք մաս՝ 2024, 2026 և 2028 թվականներին։

Սիքվելի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին։ Դրանից հետո նախատեսվում է թողարկել ֆրանշիզայի եւս երեք մաս՝ 2024, 2026 եւ 2028 թվականներին։



© NEWS.am STYLE