Ջեյմս Ֆրանկոն նկարահանվել է Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի մասին պատմող ֆիլմում

17:31   2 հոկտեմբերի, 2022

Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծությունը միանշանակ աստղերի ամենաաղմկահարույց բաժանումների ցանկում է։ Այս զույգի դատական ​​գործընթացին (առանց չափազանցության) հետեւել է ողջ աշխարհը։ Երկրպագուների առճակատումը, հնչեղ մեղադրանքները եւ ցնցող խոստովանությունները ոգեշնչեցին ռեժիսոր Սառա Լոմանին` ստեղծելու ֆիլմ նախկինների պարզաբանումների մասին:

Ժապավենը կոչվում է «Hot Take: The Depp/Heard Trial»: Գլխավոր հերոսներին մարմնավորել են քիչ հայտնի դերասաններ․ Ջոնի Դեփի դերը տրվել է Մարկ Գապկային, իսկ Էմբեր Հերդին մարմնավորել է Մեգան Դեւիսը։ Հետաքրքիր է, որ ըստ New York Post-ի՝ ֆիլմում հայտնվել է նաեւ Ջեյմս Ֆրանկոն։

Ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է Tubi հարթակում։



© NEWS.am STYLE