«Հայ ֆեստ» փառատոնի բացումն ու Հրաչուհի Ութմազյանի անանկնկալը՝ Արթուր Ղուկասյանին (ֆոտո/վիդեո)

16:08   2 հոկտեմբերի, 2022

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Հայ ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի պաշտոնական բացումը։ Փառատոնի համար այս տարին հոբելյանական է՝ այն անցկացվում է 20-րդ անգամ՝ «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագրի ներքո։ «Հայ ֆեստ»-ի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանը նշում է․

309726495_637775277946874_6319593834184195075_n.jpg (47 KB)

«Իհարկե, այս օրերին տոնական տրամադրություն չունենք, բայց փորձում ենք թատերական կյանքի որակն ապահովել։ Իմ կարծիքով հենց մշակույթն է մարդուն մարդ դարձնում, մեզ թույլ տալիս, որ ասենք՝ ամեն ինչ լավ է լինելու։ Մշակույթի ոլորտում ժամանակակից միտումը կրթությունն է։ Պետք է լինել շատ ակտիվ, դիտել ներկայացումներ, գնալ համերգների, ցուցահանդեսների, եւ դա 21-րդ դարի քաղաքացու դիրքորոշումն է։ Իսկ այն, որ հաջորդ քսան տարիները լինելու են ավելի լավը, խոսում է այն մասին, որ մենք լավատեսորեն ենք մոտենում ամեն ինչին, եւ, իհարկե, հաջորդող փառատոնները պետք է լինեն ավելի լավը»։

Ղուկասյանին հենց բեմին յուրահատուկ անակնկալ մատուցեց հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը։ Նա որոշել էր փառատոնի 20-ամյակը շնորհավորել տորթով, սակայն դրա վրա մոմեր չէր դրել` նախընտրելով հումորային մոտեցումը (նայիր տեսանյութում)։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

20-րդ «Հայ ֆեստ»-ը բացվեց ռումինական «ԷՄ Ստուդիո»-ի «Վերելակ» պարային ներկայացմամբ։ Ինքնատիպ բեմադրությունը երաժշտության ու ժեստերի լեզվով ցուցադրում էր մարդկային հոգեվիճակը փակ տարածության մեջ։ Պարաբեմադրիչը Ֆեհեր Ֆերենցն է։

309487223_436661081891752_3966716311418735452_n.jpg (20 KB)

«Հայ ֆեստ»-ը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 8-ը ներառյալ։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Թատերական իրադարձությունն այս տարի կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից եւ այլ երկրներից:

Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է, որը կցուցադրվի հոկտեմբերի 5-ին եւ 6-ին: 

309405831_780107089888930_5339098029150902995_n.jpg (70 KB)

309412584_780687703156910_4895371552776757812_n.jpg (44 KB)

309284758_3279475962321138_2724830512981381365_n.jpg (19 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE