Սառա Ջեսիկա Փարքերը պատմել է ընտանիքում տեղի ունեցած ողբերգության մասին

18:20   2 հոկտեմբերի, 2022

Օրերս Lincoln Center-ում տեղի ունեցավ ամենամյա New York Ballet Fall Fashion Gala 2022-ը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Սառա Ջեսիկա Փարքերը։ Այդ օրը նա պետք է մրցանակ ստանար, սակայն արարողության մեկնարկից մի քանի րոպե առաջ նա փախել է։ Հաղորդավարներն ասել են, որ արտիստը ստիպված է եղել հեռանալ ընտանիքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։

Սառան վերջապես խախտել է լռությունը։ Սոցցանցերի իր էջում նա հայտնել է, որ իր խորթ հայրը մահացել է նույն օրը երեկոյան։ Դերասանուհին հարգել է հարազատի հիշատակը՝ հուզիչ գրառում կատարելով.

 «Տանը եւ բոլոր նրանք, ովքեր քեզ շատ էին սիրում, կզգան քո կարիքը։ Մենք հոգ կտանենք մայրիկի մասին, ում երկրպագում էիր 54 տարի»,- գրել է Փարքերը։

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարը՝ Pascal Le Segretain/Getty Images



© NEWS.am STYLE