Հինգ զարմանահրաշ երեւույթ, որոնց մասին աշխարահն իմացել է Սթիվեն Հոքինգի շնորհիվ

21:04   4 հոկտեմբերի, 2022

Բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոկինգը հայտնի է որպես խոսքի սինթեզատորից օգտվող անդամալույծ գիտնական: Գիտական աշխարհում նա ճանաչման է արժանացել որպես ֆիզիկայում սեւ խոռոչերի տեսության հեղինակ: 

1. Տիեզերքը ծնել է ինքն իրեն

Հոկինգը երդվյալ աթեիստ է: Նա բավականաչափ ժամանակ է ծախսել՝ գիտական ապացույցներ փնտրելու այն տեսակետի համար, ըստ որի, կյանքի գոյության համար Աստծու կարիքը չկա: Քանի որ ձգողականության ուժ գոյություն ունի, Տիեզերքը կարող էր ոչնչից ստեղծել իրեն: Ինքնակամ արարումն է Տիեզերքի եւ մեր գոյության պատճառը:   «Կրակ վառելու» եւ Տիեզերքին աշխատել ստիպելու համար Աստծու կարիք չկա,- ասում է Սթիվեն Հոկինգը:

 2. Անցյալը հավանականություն է

Հոկինգի խոսքով, քվանտային մեխանիկայի տեսության հետեւանքներից մեկն այն է որ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մի եղանակով տեղի չեն ունեցել: Դրանք տեղի են ունեցել բոլոր հնարավոր եղանակներով:   Քվանտային մեխանիկայի համաձայն, դա կապված է նյութի եւ էներգիայի հավանական բնույթի հետ. քանի դեռ կողմնակի դիտորդ չի հայտնվել, ամեն ինչ կախված է կմնա  անորոշության մեջ:  «Անկախ նրանից, թե ներկա ժամանակում անցյալի մասին ինչ հիշողություններ եք պահում, եւ անցյալը, եւ ապագան անորոշ են եւ գոյություն ունեն հնարավորությունների գունապնակի տեսքով»,- բացատրում է Հոկինգը:

3. Ակվարիումային ձկները ճնշված են

«Պատկերացրեք, թե դուք ուռուցիկ պատերով ակվարիումում ապրող ձկնիկ եք: Դուք ի՞նչ կիմանայիք մեր աշխարհի մասին, եթե ամբողջ կյանքում ապրեիք՝ ապակու միջով դրա աղավաղված պատկերն ընկալելով եւ դուրս պրծնելու հնարավորություն չունենայիք:  Անհնար է ճանաչել իրականության իրական բնույթը. մենք համարում ենք, որ հստակ պատկերացում ունենք շրջապատող աշխարհի մասին, բայց փոխաբերական իմաստով մենք դատապարտված ենք ամբողջ կյանքն ակվարիումում անցկացնելու, որովհետեւ մեր մարմնի հնարավորությունները մեզ թույլ չեն տալիս դուրս գալ այդտեղից»,- այդպես է դատում Հոկինգը: Իտալական Մոնց քաղաքի իշխանությունները տպավորված են այդ փոխաբերությամբ եւ մի քանի տարի առաջ օրենքով արգելեցին ձկներին խոշոր ակվարիումներ պահել, որպեսզի լույսի  աղճատումը ձկներին չխանգարի աշխարհն  ընկալել այնպիսին, ինչպիսին կա:  

4. Հարաբերականության ընդհանուր տեսությունը կապ ունի նավիգացիոն համակարգերի սխալների հետ 

Հարաբերականության ընդհանուր տեսությունը Էյնշտեյնի կողմից ձեւակերպվել է   1915 թվին: Դրանում սահմանվում է, որ «գրավիտացիոն էֆեկտները պայմանավորված են ոչ թե տարածություն-ժամանակի մեջ գտնվող մարմինների եւ դաշտերի ուժային փոխազդեցությամբ, այլ հենց տարածություն-ժամանակի ձեւախեղմամբ, որը մասնավորապես կապված է զանգված-էներգիայի առկայության հետ»: Հոկինգը հանդես է եկել այդ տեսության ժողովրդականացնողի դերում:  «Եթե հարաբերականության ընդհանուր տեսությունը  GPS-ներում՝ արբանյակային նավիգացիոն համակարգերում հաշվի չառնվի, գլոբալ տեղորոշումներրի սխալները կկուտակվեն օրական մոտ  10 կիլոմետր արագությամբ: Կարեւոր է հասկանալ, որ որքան օբյեկտն ավելի մոտ է Երկրին, այնքան ավելի դանդաղ է հոսում ժամանակը: Այսպիսով, կախված նրանից, թե Երկրից ինչ հեռավորության վրա են արբանյակները, նրանց ժամացույցները կաշխատեն տարբեր արագությամբ:   Այդ տարբերությունը հնարավոր է փոխհատուցել ինքնաբերական եղանակով, եթե հաշվի առնվի այդ էֆեկտը»,- պնդում է բրիտանացի գիտնականը:

5. Քվարկները երբեք միայնակ չեն լինում

Քվարկները՝ պրոտոնների եւ նեյտրոնների «շինարարական բլոկները» գոյություն ունեն միայն խմբերով եւ երբեք՝ միայնակ: Այն ուժը, որը միավորում է քվարկներին, մեծանում է՝ նրանց միջեւ հեռավորության մեծացմանը զուգընթաց, այնպես որ, եթե փորձեք մի քվարկը մյուսից հեռացնել, որքան ավելի ուժեղ ձգեք, այնքան ուժեղ կփորձի դուրս պրծնել եւ վերադառնալ նախկին տեղը: Ազատ քվարկներ բնության մեջ չեն հանդիպում:  

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE