Իմաստուն մարդու տասնհինգ կանոն

22:52   5 հոկտեմբերի, 2022

Ռուսական պորտալներից մեկում իմաստուն մարդու հրաշալի կանոններ ենք հայտնաբերել եւ շտապում ենք ձեզ ներկայացնել դրանք, որովհետեւ կարծում ենք, որ բոլորը պիտի ծանոթանան դրանց: 

Ավելի շատ լռել:

Երբեք ոչինչ ուղղակիորեն չհարցնել:

Սեփական մտքերն ուրիշների գրքերում ի ցույց չդնել (չգրել լուսանցքներում):

Իմաստուն մարդը երբեք ոչ մեկին չի պատմի իր իրական մտադրությունների մասին:

Գլուխգովանությունը նախանձ է առաջ բերում (էներգետիկ հզոր հոսք), որը գլուխգովանին կորուստներ է բերում: Մարդիկ իրենց էությամբ նախանձ են: Նախանձը, որն ամենազորավոր հույզերից մեկն է, Տիեզերքի հզոր հակազդեցությունն է առաջ բերում: 

Խորամանկությունը հանգամանքներից օգտվելու կարողությունն է: Իմաստնությունը՝ իմանալ, թե ինչպես, որտեղ, ինչից օգտվել: 

Իմաստուն մարդը խոսքի մեջ երբեք վիրավորանքներ չի օգտագործում: 

Իմաստուն մարդիկ իրար խաղաթղթերը չեն բացում անհաղորդյալների առաջ:

Իմաստուն մարդիկ ջանում են իրենց հնարավորությունների առավելագույնն օգտագործել նույնիսկ փոքր նպատակների հասնելու համար, որ մարզական վիճակը չկորցնեն: Նույնիսկ փոքր բաների վրա մարզվում են մեծ գործեր անելու (նշվածը չի վերաբերում կապերն օգտագործելուն. իմաստուն մարդիկ մանր նպատակների համար իրենց կապերը չեն օգտագործում):

Իմաստուն մարդը միշտ ձեռքի տակ ունի ամեն անհրաժեշտը կարեւոր գործերի համար: Իմաստուն մարդը ջանում է մի քանի քայլ առաջ հաշվարկել իրավիճակը: 

Իմաստուն մարդը միշտ հաշվի է առնում ուրիշի կարծիքը, բայց իր կարծիքից երբեք չի հրաժարվում: Միայն ճշմարտությանը հանդիպելիս խմբագրում է իր կարծիքը: 

Իմաստուն մարդիկ միշտ ջանում են հետեւել նշաններին եւ երբեք բաց չեն թողնում ձեռք բերված գիտելիքներն օգտագործելու հնարավորությունը: 

Իմաստուն մարդիկ հետեւում են իրենց առողջությանը եւ չեն փչացնում առողջությունը կեղծ նպատակների հետեւից վազելով: 

Իմաստուն մարդու կյանքում անհաջողություններ չեն լինում, այլ միայն՝ փորձառություն, երբեմն՝ բացասական: 

Իմաստուն մարդիկ ցանկացած հարց լուծում են իրար մեջ, առանց երրորդ անձի ներգրավման (իմաստուն մարդիկ ամբոխի մեջ աղմուկ չեն բարձրացնում):

Ցանկացած իրավիճակ ճիշտ ընկալելու համար առավելություններ են փնտրում, իսկ հետո ստուգում՝ դրանում բացասական կողմեր եղե՞լ են: 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE