Ռուս երգիչն անհետացել է՝ Սոչիում լողալուց հետո

14:16   3 հոկտեմբերի, 2022

Ռուս էստրադային երգիչ, «Դելտա» փոփ-ռոք խմբի ֆրոնտմեն Կոնստանտին Լեգոստաեւ, Սոչիում լողալուց հետո, անհետացել է, հաղորդում է Пятый канал-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Աղբյուրն ասել է, որ երգիչը Սոչի է գնացել աշխատանքի, սակայն որոշել է դադար վերցնել եւ գնացել է լողալու, որտեղից չի վերադարձել: Քանի ժամ է որոնողական աշխատանքներ են ընթանում. դեպքի մանրամասները ճշտվում են:

Ավելի վաղ անհետացել էր 32-ամյա ամերիկացի երգիչ Լյուկ Բելը՝ Արիզոնայում ճանապարհորդելիս։ Մեկ շաբաթ անց նրան մահացած էին գտել, սակայն մահվան պատճառը այդպես էլ չհրապարակվեց:



© NEWS.am STYLE