Սերգեյ Բոդրովի դուստրը լուսանկարվել է Sobaka.ru ամսագրի շապիկի համար

15:32   3 հոկտեմբերի, 2022

Սերգեյ Բոդրովը մահացել է 2002 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Կարմադոնի կիրճում՝ Կոլկա սառցադաշտի ձնհալի հետուանքով, ինչի զոհ է դարձել ֆիլմի ողջ անձնակազմն ու տեղի 100 բնակիչ: Դերասանը երկու երեխա ուներ՝ որդին Ալեքսանդրը եւ դուստրը՝ Օլգան. վերջինս որոշել է հոր ճանապարհով գնալ եւ դերասանուհի դառնալ: Շատ շուտով կկայանա «Վելգա» մելոդրամայի պրեմիերան, որում գլխավոր կերպարներից մեկին մարմնավորել է 24-ամյա Օլգան։

normal-640x905.jpg (80 KB)

Իսկ նախօրեին աղջիկը լուսանկարվել է Sobaka.ru ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկի համար: Պոլինա Նաբոկոյի օբյեկտիվում դերասանուհին կեցվածք է ընդունել սեւ կաշվե վերարկուով եւ փայլուն ականջօղերով։ Աղջկա կերպարը լրացնում են թաց վարսերի հարդարումն ու կապույտ երանգի դիմահարդարումը աչքերի շուրջ։



© NEWS.am STYLE