«Ուշադրություն դարձրեք աշխարհի լռությանը». Սոբչակն ասել է, թե  ինչու էր Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին ֆիլմ ցուցադրելն այդքան կարեւոր

09:22   3 հոկտեմբերի, 2022

Ռուս հեռուստահաղորդավարուհի եւ նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակը պատմել է, թե ինչու համար էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման մասին ռեպորտաժ նկարահանելը կարեւոր, հայտնում է RUSARMINFO-ն։

«Ուզում էի ուշադրություն հրավիրել հակամարտության սրման վրա, անարդար եմ համարում, որ այս իրավիճակում, երբ ադրբեջանական կողմից հրետակոծություն է իրականացվել, լռություն է տիրում աշխարհում. ուշադրություն դրաձրե՛ք։ Ինչո՞ւ նույն հզոր արշավը չի կազմակերպվել, ինչ որ եղել է եւ կա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության շուրջ»,- ասել է Սոբչակը հրապարակման թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում։



© NEWS.am STYLE