Դայան Կրյուգերը կենսագրական ֆիլմում կմարմնավորի Մարլեն Դիտրիխին

13:12   3 հոկտեմբերի, 2022

«Անփառունակ սրիկաներ» ֆիլմի աստղ Դայան Կրյուգերը կմարմնավորի հոլիվուդյան կինոյի լեգենդ Մառլեն Դիտրիխին։ Կենսագրական շարքը, որը կկոչվի «Մառլեն», կնկարահանի գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը։

22448_960xx_.jpg (40 KB)

Նախագծի հիմքում կլինի Դիտրիխի կենսագրությունը, որը գրել է նրա դուստրը՝ Մարիա Ռիվան. Դիտրիխը ծնվել է 1901 թվականին Գերմանիայում եւ 1920-ից 1930-ական թվականներին ճանապարհ է անցել դեպի կինոարդյունաբերություն: Տեղափոխվելով Հոլիվուդ՝ նա խաղացել է ռեժիսորներ Ալֆրեդ Հիչքոքի, Բիլի Ուայլդերի, Օրսոն Ուելսի եւ այլոց ֆիլմերում: Նա հայտնի էր իր արմատական լինելով եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր ակտիվ հակահիտլերական դիրքորոշմամբ։

«Մառլեն» ֆիլմի թողարկման ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ Կրյուգերը նախկինում աշխատել է Ակինի հետ «Դեպի սահմանը» մարտաֆիլմ դրամայի շրջանակում, որի համար 2017 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու»: Այս տարի դերասանուհին նկարահանվել է «Կոդ 355» մարտաֆիլմում, որը ձախողվել է եւ «Մառլոու» ֆիլմում՝ Լիամ Նիսոնի հետ:



© NEWS.am STYLE