Ռազմագերիների սպանությունը Ժնեւի կոնվենցիաների «լուրջ խախտում» է. Սերժ Թանկյանը կիսվել է Civilnet-ի հոդվածով

11:43   3 հոկտեմբերի, 2022

Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում կիսվել է հայ ռազմագերի գնդակահարման վերաբերյալ տեսանյութի մասին  Civilnet-ի հոդվածով:

View this post on Instagram

A post shared by Serj Tankian (@serjtankian)

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածից մի հատված.

«Կիրակի օրը սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները մահապատժի են ենթարկում գերի ընկած հայ զինվորներին, հակակրանք է առաջացրել Հայաստանում եւ կառավարությանը հաշվետվություն տալու կոչեր են հնչել:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հաստատել է տեսանյութի իսկությունը եւ ասել, որ այն նկարահանվել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա Ադրբեջանի աննախադեպ հարձակման ընթացքում, որի հետեւանքով զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 200 հայ, հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։

Հայտարարության տեքստում Գրիգորյանը տեսանյութում ցուցադրված մահապատիժն անվանել է «ադրբեջանական զինուժի կողմից իրականացված եւս մեկ պատերազմական հանցագործություն, որի աղբյուրը Ադրբեջանի կողմից հայատյացության հետեւողական քաղաքականությունն է»՝ խոստանալով հարցը բարձրացնել միջազգային հարթակում։

Ռազմագերիների սպանությունը համարվում է Ժնեւի կոնվենցիաների «լուրջ խախտում»...»

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակը դադարեցվել է սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ին: ՀՀ ՊՆ հայտնել է 207 զոհի եւ անհայտ կորածի մասին:

Ավելի վաղ Թանկյանը իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակում էր արել՝ Մարկ Մարթելից պահանջելով չեղարկել Բաքվում կայանալիք իր համերգը:

309204924_622389812903987_1003044075334850183_n.jpg (141 KB)

Թանկյանը հրապարակել էր երգչի համերգի մասին տվյալները՝ մակագրելով. «Խնդրում եմ չեղարկիր քո շոուն Ադրբեջանում եւ մի մասնակցիր քրիստոնյա հայերին սպանող նավթպետական բռնապետության «սպիտակեցման» փորձերին»:



© NEWS.am STYLE