Մարինե Պետրոսյանը՝ լավագույն դերասանուհի. Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի հերթական մրցանակը

10:58   3 հոկտեմբերի, 2022

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Սանկտ Պետերբուրգում մրցանակի է արժանացել. մրցանակը ստացել է դերասանուհի Մարինե Պետրոսյանը՝ արժանանալով լավագույն դերասանուհու կոչմանը: Այս մասին նշված է ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ հրապարակելով մրցանակի լուսանկարը:

«Մարինե Պետրոսյանը` լավագույն դերասանուհի. «Զուլալիի» հաղթարշավը շարունակվում է

«Զուլալի»  ֆիլմում Աքիրի դերը լավագույնս  ներկայացնելու համար Մարինե Պետրոսյանը   ք.Գատչինայի (Ս.Պետերբուրգ) «Գրականություն եւ կինո» («Литература и кино») XVIII միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը», - գրված է հրապարակմանը կից:

Ավելի վաղ մրցանակի էր արժանացել ֆիլմում Զուլալիին մարմնավորող Հերմինե Ստեփանյանը՝ Սալենտոյի միջազգային կինոփառատոնում Զուլալիի դերակատարման համար ստանալով լավագույն դերասանուհի մրցանակը:



© NEWS.am STYLE