Էրիկ Նազարյանի ֆիլմը`ՄԱԿ-ի Art for The World կազմակերպության նախագծի մաս

13:55   3 հոկտեմբերի, 2022

Ամերիկահայ ռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությանը կից Art for The World կազմակերպության համար կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել`որպես անթոլոգիական ֆիլմի մաս, որը կոչվում է «Փոխազդեցություններ»:

Ֆիլմի համար կազմակերպությունն ընտրել է 12 կինոգործիչների ամբողջ աշխարհից, այդ թվում՝ աշխարհահռչակ դերասանուհի Իզաբելա Ռոսելիին եւ խնդրել նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր՝ կասկածի տակ դնելով մարդու եւ կենդանիների փոխհարաբերությունները, բնության պահպանությունը, անտառահատումները, առողջությունը, ծովային եւ վայրի բնությունը, ջուրը եւ այլն:

View this post on Instagram

A post shared by Armenian Film Society (@armenianfilmsociety)

Էրիկ Նազարյանի «Թաթանքա» ֆիլմը բացահայտում է Լաքոթա ժողովրդի եւ գոմէշների հանդեպ նրանց պաշտամունքի միջեւ կապը՝ ներառյալ պրերիաների վերականգնումը, դրանց էկոհամակարգի պահպանումը, ապրուստի համար արվող որսը եւ կանանց ցեղը, որոնք միմյանց զորացնում են թաթանքայի վերածնման միջոցով: Կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է Հյուսիսային Դակոտայում 2022 թվականին։

«Փոխազդեցություններ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Հռոմի միջազգային կինոփառատոնում 2022 թվականի հոկտեմբերի 17-ին:



© NEWS.am STYLE