«Շատ կարեւոր է, որ երեխան չվախենա ծնողից». Լուսինե Թովմասյանը՝ երեխաների հետ հարաբերությունների մասին

14:52   3 հոկտեմբերի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջում երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել արել՝ խոսելով երեխա-ծնող հարաբերություններից:

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

«Շատ կարեւոր է, որ երեխան չվախենա ծնողից, հարգի, սիրի նրան, բայց ոչ մի դեպքում չվախենա։ Դրանից հետո արդեն եւ՛ դուք կսկսեք իրենց վստահել, քանի որ նրանք կսկսեն կիսվել ձեզ հետ եւ՛ իրենք ձեզ կվստահեն ու կսկսեն պատմել իրենց ամենամեծ բայց պուճուրիկ գաղտնիքները», - գրել է Լուսինեն՝ որդու եւ դստեր հետ արված լուսանկարներին կից:

308408505_1840535369620719_3348524837826388081_n(1).jpg (261 KB)

Ավելի վաղ գեղեցկուհին անդրադարձել է երկրում տիրող իրավիճակին: «Շատ ծանր ու դաժան օրեր ենք ապրում մենք հիմա։ Չգիտես` վաղը արթնանաս, ինչ կլինի քեզ հետ։ Մենակ մի բան կասեմ... Փառք մեր զինվորներին, փառք մեր տղաներին, ովքեր կանգնած են այս պահին սահմանում……», - «Ինստագրամ» սոցիալական հարթակում արված իր հրապարակմանը կից մեկնաբանույուններում գրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE