Ոստիկանությունը պահանջել է քրեական գործ հարուցել Սոբչակի դեմ՝ ​​իշխանության մասին կեղծիքներ տարածելու մեղադրանքով

16:19   3 հոկտեմբերի, 2022

ՌԴ Ոստիկանությունը հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի խոսքերում իշխանության  մասին կողծիքներ է հայտնաբերել եւ նյութեր ուղարկել Քննչական կոմիտե, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով ոստիկանության աղբյուրին:

Խոսքը փառատոնի ֆինանասավորման վերաբերյալ նյութի մասին է, որի շրջանակում արդեն գործ է հարուցվել ռեժիսոր Վիտալի Մանսկու դեմ, ով իր Սոբչակի յութուբյան ալիքում հրապարակված հարցազրույցում նշել է, որ Մոսկվայի միջազգային փառատոնի բյուջեի 85 տոկոսը գողացվել է: Այս գործով որպես վկա հարցաքննվել է նաեւ Սոբչակը:

Հարցաքննության ժամանակ Սոբչակն ասել է, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, քանի որ նյութը խմբագիր կամ հաղորդման տնօրեն չունի: Սոբչակի դեմ քրեական գործ հարուցելու մասին դիմումն արդեն ուղարկվել է Մոսկվայի Քննչական կոմիտե։

Մեկ ամսվա ընթացքում կորոշվի քրեական գործ հարուցել, թե ոչ:



© NEWS.am STYLE