Պապարացին կոտրել է ձեռքը՝ փորձելով լուսանկարել Մարգո Ռոբիին եւ Կարա Դելեւինին

22:07   3 հոկտեմբերի, 2022

Արգենտինացի պապարացի Պեդրո Ալբերտո Օրկերան կոտրել է ձեռքը՝ Բուեյնոս Այրեսում փորձելով լուսանկարել դերասանուհիներ Մարգո Ռոբիին եւ Կարա Դելեւինին, հայտնում է TMZ լրատվականը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին: Դերասանուհիները տաքսի են նստել, երբ հայտնվել է տղամարդ ու փորձել մտնել կանանց անձնական տարածք եւ լուսանկարել նրանց:

Տաքսիի վարորդը շփոթվել է, եւ, հակառակ նրան, որ Մարգո Ռոբին դեռեւս չէր նստել, սկսել է քշել եւ դերասանուհին ընկել է, իսկ Օրկերան շարունակել է լուսանկարներ անել: Նրանց են մոտեցել դերասանուհու ընկերները` պրոդյուսեր Ժակ Ռիս Հոփկինսը եւ ռեժիսորի օգնական Ջոզի ՄաքՆամարա Կալումը եւ ծեծել լուսանկարչին:

Օրկերային՝ ձեռքի կոտրվածքով եւ գլխի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել:



© NEWS.am STYLE