Քանյե Ուեսթը փակ շոու կանցկացնի Փարիզում

19:13   3 հոկտեմբերի, 2022

Երեկ ռեփ կատարող Քանյե Ուեսթը բացել է Balenciaga-ի գարուն-ամառ 2023 թվականի հավաքածուի ցուցադրությունը, իսկ այսօր կներկայացնի իր Yeezy ապրանքանիշի նոր հավաքածուն, որին հրավիրված է մոտ 50 մարդ, հայտնում է The Business of Fashion-ը:

Քանյե Ուեսթն իր սոցիալական ցանցերում արվող հրապարակումներով սկսել է շարժել լսարանի հետաքրքրությունը: Տարածվել էին մոդելների լուսանկրաներլ, որոնք, ամենայն հավանականությամբ, ընտրված էին շոուին մասնակցելու համար, այդ թվում՝ Իրինա Շեյքը, Անջելինա Ջոլին, Ռիհաննա, Բեյոնսեն, Էմիլի Ռատաջկովսկին եւ նույնիսկ Քիմ Քարդաշյանը:

Տեղեկությունների համաձայն՝ Քանյե Ուեսթը հավաքածուի վրա աշխատել է տարբեր դիզայներների հետ, որոնցից է Շեյն Օլիվերը Hood By Air-ից։

Ավելի վաղ ռեփ կատարողը խոսել էր նորաձեւությունը բոլորին հասանելի դարձնելու  ցանկության մասին: Ռեփերը հայտնել է, որ ցանկանում է վաճառել իր սենսացիոն YZY SHDZ ակնոցը 20 դոլարով, իսկ հագուստները ցանկանում է անվճար դարձնել:



© NEWS.am STYLE