Չարլզ III-ը արքայազն Ուիլյամին 700 հազար ֆունտ կտրամադրի՝ տան վարձակալության համար

20:29   3 հոկտեմբերի, 2022

Բրիտանական Daily Mail պարբերականը հայտնել է, որ արքայազն Ուիլյամը՝ հորից 700 հազար ֆունտ կստանա՝ «Հայգրով հաուս»-ի վարձակալության համար:

Պարբերականը հավելել է, որ արքայազնը հորից ժառանգել է Քորնուոլի դքսությունը՝ 345 միլիոն ֆունտ արժողությամբ անշարժ գույքով: Կալվածքների թվում է Չարլզ III-ի սիրելի կալվածքը Գլոսթերշիրում`«Հայգրով հաուս»-ը, որը կառուցվել է 18-րդ դարում:

Այժմ արքան գալի գումար կտա որդուն`կալվածքի վարձակալության համար, որը դքսությունը գնել է 1980 թվականին: Այնտեղ հարսանիքից հետո սիրում էր ժամանակ անցկացնել արքայադուստր Դիանան:

Արքայազն Ուիլիամը նոր ժառանգությունը ստանալուց հետո դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաշատ մասնավոր հողեր ունեցող անձը՝ 1,2 միլիարդ ֆունտ ընդհանուր կարողությամբ:



© NEWS.am STYLE