Սերգեյ Շնուրովը` կանեփի արտադրությամբ զբաղվող նախկին գործընկերներից 42 մլն ռուբլի է պահանջում

23:03   3 հոկտեմբերի, 2022

«Լենինգրադ» խմբի ղեկավար Սերգեյ Շնուրովը դատի է տվել նախկին գործընկերներին, որոնք «Սմարթ Հեմփ» ընկերության գործունեության շրջանակում զբաղվում են արդյունաբերական կանեփի արտադրությամբ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Մոսկվայի Խամովնիկի դատարանի մամուլի ծառայությանը։

Երաժիշտը նախկին գործընկերների դեմ հայց է ներկայացրել՝ 42 միլիոն ռուբլու պահանջով։

«Շնուրովի եւ «Սմարթ Հեմփ» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որի պայմաններով հայցվորը տոկոսներով վարկ է տրամադրել մինչեւ 2021 թվականի ավարտը մարման ժամկետով, սակայն պատասխանողը մինչ օրս չի վերադարձրել վարկի գումարը»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։



© NEWS.am STYLE