Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը մրցանակի է արժանացել «Ոուդսթոք» կինոփառատոնում

17:48   3 հոկտեմբերի, 2022

Ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը մրցանակի է արժանացել «Ոուդսթոք» կինոփառատոնի շրջանակում, այս մասին հայտնի է դարձել ֆիլմի պաշտոնական ինստագրամյան էջում արված հրապարակումից:

View this post on Instagram

A post shared by Amerikatsi (@amerikatsi_movie)

«Ամերիկացի» ֆիլմը «Ոուդսթոք» կինոփառատոնի շրջանակում արժանացել է «Լավագույն պատմողական խաղարկային ֆիլմ» մրցանակին: Շնորհավորում ենք Մայքլ Գուրջյանին եւ ֆիլմի ողջ անձնակազմին: Սա հնարավոր չէր լինի առանց բոլորի քրտնաջան աշխատանքի եւ նվիրվածության: Ինչպես ասել է Մայքլը երեկ երեկոյան անցկացված մրցանակաբաշխության ժամանակ`«Շնորհակալություն «Ոուդսթոք»՝ Հայաստանը համաշխարհային կինոյում ընդգրկելու համար», - գրված է հրապարակմանը կից:



© NEWS.am STYLE