Անհետ կորած համարվող երգիչ Լեգոստաեւը բացատրել է անհետացման պատճառները

18:27   3 հոկտեմբերի, 2022

Ռուս երգիչ, «Դելտա» փոփ-ռոք խմբի ֆրոնտմեն Կոնստանտին Լեգոստաևը, ով Սոչիում լողալու էր գնացել եւ անհետացել, բացատրություն է տվել, գրում է տելեգրամյան Shot ալիքը:

Երգիչ նշել է, որ լողալիս մթնել է եւ ինքը մոլորվել է ծովում:

«Ինչու է այդպես աղմուկ բարձրացել: Ես շատ երկար եմ լողում՝ մոտ երկու-երեք ժամ: Ես գնացի լողալու եւ եղանակը փոխվեց, անձրեւ եւ փոթորիկ սկսվեց, մթնեց եւ ես մոլորվեցի», - ասել է երգիչը եւ հավելել, որ ինքնուրույն լողալոփ ափ է հասել, ապա իրեն օգնել եւ տարել են հյուրանոց:



© NEWS.am STYLE