«Շնորհակալ եմ Էդ Շիրան». Ռոզա Լինը՝ 2023 թվականի շրջագայության բացումն իրականացնելու մասին

10:55   4 հոկտեմբերի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը  իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ խոսելով Էդ Շիրանի 2023 թվականի համերգային շրջագայությանը մասնակցելու մասին:

View this post on Instagram

A post shared by Rosa Linn (@rosalinnmusic)

Տեսանյութում երգչուհին նշում է, որ հանդես է գալու Էդ Շիրանի համերգի ժամանակ`բացման ելույթով:

«Ի՞նչ: Քո երգերը երգելուց մինչեւ քո համերգային շրջագայության բացումը կատարելը: Ինձ համար պատիվ է այս ամենը մասը լինելը: Շնորհակալ եմ Էդ Շիրան», - տեսանյութը մակագրել է երգչուհին:

310627030_623186169281463_5409690161608867887_n.jpg (293 KB)

Ավելի վաղ ձեզ տեղեկացրել էինք, որ Ռոզա Լինը մասնակցելու է Էդ Շիրանի 2023 թվականի համերգային շրջագայությանը՝ որպես հյուր կատարող:



© NEWS.am STYLE