Սկսվել են «Մատանիների տիրակալը. Ուժի մատանիները» սերիալի երկրորդ սեզոնի նկարահանումները

15:58   4 հոկտեմբերի, 2022

Մեծ Բրիտանիայում սկսվել են «Մատանիների տիրակալը. Ուժի մատանիները» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որի իրադարձությունները ծավալվում են «Հոբիթ եւ Մատանիների տիրակալ» սագայում նկարագրված իրադարձություններից հազարավոր տարիներ առաջ։

«Հանդիսատեսը տեսել է միայն մեկ պատմություն. սակայն մատանիներ շատ կային, եւ հիմա մենք կխոսենք դրանց մասին », - ավելի վաղ Variety-ին տված հարցազրույցում ասել էին շոուներ Ջոն Դ. Փեյնը եւ Պատրիկ Մակքեյը:

Հայտնի է, որ նոր եթերաշրջանում նոր կերպար կհայտնվի՝ Սիրդանը, ամենահին ու ամենաիմաստուն էլֆերից մեկը, սակայն դեռուս հայտնի չէ, թե ով է մարմնավորելու այն

Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանը նկարահանվել է Նոր Զելանդիայում, իսկ երկրորդի նկարահանումները տեղափոխվել են Մեծ Բրիտանիա՝ հարմարությունից ելնելով:



© NEWS.am STYLE