Թագավորական ընտանիքի պաշտոնական լուսանկարից հետո արքայազն Հարին եւ կինը նոր լուսանկար են ներկայացրել

14:47   4 հոկտեմբերի, 2022

Օրերս Բուքինգհեմյան պալատը հրապարակել էր բրիտանական թագավորական ընտանիքի նոր պաշտոնական դիմանկարը։ Նկարում Չարլզ III թագավորն է՝ թագուհի Կոնսորթ Կամիլայի, արքայազն Ուիլյամի եւ արքայադուստր Քեյթի հետ: Ըստ տարածված տեղեկությունների՝ լուսանկարի տարածումը վիրավորել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին եւ արքայազն Հարիին։ Եվ կարծես թե դա իսկապես այդպես է։

meghan.jpg (71 KB)

Անցած գիշեր զույգը ներկայացրել է պաշտոնական լուսանկար, որն արվել է One Young World Summit-ի ժամանակ։ Նկարը հրապարակել է բրիտանացի լուսանկարիչ եւ հասարակական գործիչ Միսան Հարիմանը, ով, ի դեպ, առաջին սեւամորթն է, ով լուսանկարներ է աել բրիտանական Vogue ամսագրի շապիկի համար։ Լուսանկարում դքսուհին կրում է կարմիր բլուզով եւ տաբատով, իսկ արքայազնը դասական կոստյումով է՝ սպիտակ վերնաշապիկով եւ փողկապով։



© NEWS.am STYLE