Աշնանային համերգաշարի իրադարձային համերգը նոյեմբերի 8-ին`«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

13:05   4 հոկտեմբերի, 2022

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նոյեմբերի 8-ին կայանալիք՝ աշխարհահռչակ երաժիշտների համերգի պաստառը:

«Հարգելի՛ հանդիսատես, Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը շարունակում է աշնանային համերգաշարը: Հաջորդ իրադարձային համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մենակատար՝ Նիկոլայ Լուգանսկի (դաշնամուր), Դիրիժոր՝ Շառլ Դյություա՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի. գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

Ծրագրում ՝ Ֆրեդերիկ Շոպեն «Դաշնամուրի կոնցերտ թիվ 2», Էկտոր Բեռլիոզ «Ֆանտաստիկական սիմֆոնիա» », - գրված է լուսանկարին կից:



© NEWS.am STYLE