Լինդսի Լոհանը նկարահանվել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգությունում

18:37   4 հոկտեմբերի, 2022

Դերասանուհի Լինդսի Լոհանը նկարահանվել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգությունում, որը կոչվում է Falling for Christmas: Այն կթողարկվի նոյեմբերի 10-ին, հայտնել է դերասանուհին իր ինստագրամյան էջում:

Լիամետրաժ նախագիծը Լոհանի համար առաջինն է`10 տարվա դադարից հետո: Սցենարի համաձայն`գլխավոր հերոսուհին, ով դահուկավազքի հետեւանքով ստացած վնասվածքի պատճառով ամնեզիա է ձեռք բերել, գտնվում է աշխարողներից մեկի եւ իր դստեր խնամքի ներքո:

Ֆիլմում նկարահանվել է նաեւ Քորդ Օվերսթրիթը, ով հայտնի է Glee նախագծից:

Վերջին գեղարվեստական ​​ֆիլմը, որում նկարահանվել է Լինդսի Լոհանը, եղել է Canyons-ը (2013 թ.): Դրանից հետո, 2015 թվականին, դերասանուհին նկարահանվել է «Մինչ մարդկային ձայները արթնացնում են մեզ» կարճամետրաժ ֆիլմում եւ 2019 թվականին էկրաններ բարձրացած «Ստվերների մեջ» սարսափ ֆիլմում։



© NEWS.am STYLE