Մոսկվայի ամերիկյան թատրոնը Սփիլբերգի դեմ 1,5 միլիոն դոլարի հայց է ներկայացրել

16:53   4 հոկտեմբերի, 2022

Մոսկվայի ամերիկյան թատրոնը 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի հայց է ներկայացրել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի դեմ, հայտնում է Mash-ը։

Մոսկվայում թատրոնը բացվել է 2021 թվականին «Աշխարհի թատրոնները՝ Մոսկվայում» նախագծի շրջանակներում եւ հայտնի մյուզիքլների հիման վրա ներկայացումներ են բեմադրվել են։ ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր թատրոնը կորցրել է ֆինանսավորումը եւ 50 հոգանոց թատերախումբը կորցրել է պայմանագրերն ու երկու ամիս փորձեր չեն լինում:

Հայցը ներկայացրել է թատրոնի պրոդյուսեր Ալեքսանդր Ն-ը (Շիրյաեւ). փաստաթուղթն ուղարկվել է Հարավային Կալիֆորնիայի Կենտրոնական դատարան։ Պրոդյուսերի խոսքով՝ Սփիլբերգը խախտել է պայմանագրի պայմանները եւ պետք է փոխհատուցի ներդրումային ծախսերը։

Ավելի վաղ Շիրյաեւը Газета.Ru-ին հայտնել էր, որ ինքն ու Սփիլբերգը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ «պրոդյուսերական եւ ֆինանսական» աջակցության վերաբերյալ:



© NEWS.am STYLE